Ձմեռային ճամբարի ժամանակ սովորողներն պատրաստել են Բալակլավաներ, որը նաև կոչվում է լեռնադահուկորդի դիմակ (անգլ.՝ balaclava Բալակլավա
քաղաքի անունից):
Բալակլավա անունը գալիս է ուկրաինական Բալակլավա քաղաքի անունից։ Այն նախատեսված է ամբողջ գլուխը ծածկելու համար: Հաճախ բաց են մնում միայն աչքերն ու բերանը, կամ միայն աչքերը։
Նախապատրաստական աշխատանքներ:
1. Սովորոները նախ տեղեկություն գտան գլխարկի պատմության մասին.
Ըստ լեգենդի 1854-1855 թվականների սաստիկ ձմռանը, Ղրիմի պատերազմի ժամանակ բրիտանական զինվորները սաստիկ ցրտից պաշտպանվելու համար հնարեցին բրդից գործած գլխարկներ, որոնք ծածկում էին ողջ գլուխը: Գլխարկը 19-րդ դարում հայտնի էր նաև ուլանի կամ տեմպլիերի գլխարկ անունով։ Այժմ գլխարկը օգտագործվում է զինված ուժերի սաղավարտի տակից, որպես պաշտպանական միջոց։
2. Յուրաքանչյուր սովորող չափել է գլխի շրջանագծի երկարությունը:
2. Երկարությանը համապատասխան վերցրել են հատերով թել / հատուկ թել է բալակլավա գործելու համար/, գործելով հատերը միացրել են իրար, այնպես որ դառնա շրջանագիծ:
3. Աշխատանքը ավարտելուց հետ ամեն սովորող կատարել է ստեղծագործական աշխատանք, իր գլխարկին տալով որևէ կենդանու կերպար՝ արջ, նապաստակ և այլ:
Աշխատանքի ընթացքը տես տեսանյութում.
0 коммент.:
Отправить комментарий