четверг, 3 марта 2022 г.

Հաշվեստուգում կամ աուդիտ կրթահամալիրում

 Ուսումնական նախագիծ
Աշխատատանքի կատարման ժամկետը՝ մարտի 14- ապրիլի 8
Մասնակիցներ՝  կրթահամալիրի  6-րդցիներ, 9-րդցիներ

 կազմակերպման սկզբունքները՝

  • մասնակցային. յուրաքանչյուր սովորող, կատարում է ուսումնասիրություն, արդյունքների հրապարակում իր բլոգում

  • խթանող. մասնակիցներն անում են առաջարկություններ.

  • բաց. նյութերը, առաջարկությունները, հասանելի են բոլորի համա։ Վերջնարդյունքը  math-arhest.blogspot.com  հարթակում: 

Ուսումնասիրության աղբյուրները` mskh.amկրթահամալիրի ենթակայքեր

Աշխատակարգ

  • Սովորողները գրանցվում, հրապարակվում են մաթեմատիկա առարկայից իրենց ձեռքբերումները (ինչ տվեց, ինչ սովորեցրեց առարկան) 
  • «Հանրային աուդիտ» խորագրով ստեղծվում, հրապարակվում, տարածվում են  հարցազրույցներ, տեսանյութեր մաթեմատիկան իմ կյանքում։

 Սովորողները կատարում են հաշվառում՝

  • Մարդկային ռեսուրսներ. 2021, 2022թթ մարտի դրությամբ 
    — սովորողներ թիվը կրթահամալիրի օղակներում
  • —հեռավար սովորողների թիվը
    — աշխատողների թիվը կրթահամալիրի օղակներում
    —մաթեմատիկայի ընտրության խմբերում սովորողների թիվը


  • Դրամական ցուցանիշներ. 2021-2022թթ
    — սովորողների ուսումնառության պայմանագրով որոշված վճարումներ
    — լրացուցիչ կրթության պայմանագրով որոշված վճարումներ
    — կրթական այլ ծառայության համար պայմանագրային վճարումներ
    — դպրոցում օրական սննդի համար նախատեսված ծախսեր

    Աշխատակարգը՝

    Վերոնշյալ խնդիրների լուծման և հետազոտության շրջանակներում սահմանված նպատակին հասնելու համար կիրառվելու են քանակական հետազոտություններ

    • քանակական հարցում
    • կայքի հետազոտույթուն
    • հարցազրույցներ դասավանդողների, սովորողների շրջանակներում
    • արդյունքների ամբողջացում դիագրամների օգնությամբ:


      Արդյունքում կունենանք

      Ֆոտոշարք, աուդիոնյութեր, տեսաֆիլմեր, պատումներ սովորողների բլոգներում:

0 коммент.:

Отправить комментарий