Հազարից փոքր Պարզ թվերի ցուցակը Էրոտոսֆենի
ցանցի մեթոդով:
Բացիր excel ֆայլը, առաջին սյունակում գրիր 1-1000 թվերը:
Փորձիր գունավորել թվերը հետևյալ կանոնով`
1-թող անփոփոխ:
2-ից հետո երկուական բարձրացիր և գունավորիր որևէ գույնով` 4,6, 8, 10, 12...:
3-ից հետո երեքական բարձրացիր` 6, 9, 12, 15 ... և գունավորիր մեկ այլ գույնով, այստեղ կհանդիպես արդեն ներկված թվերի, օրինակ` 6-ին, ներկված թվերը պետք չէ նորից գունավորել:
4-ից սկսած չորսական բարձրացիր` 4, 8, 12, 16 ... և գունավորիր մեկ այլ գույնով, այստեղ կհանդիպես արդեն ներկված թվերի, օրինակ` 4-ին, ներկված թվերը պետք չէ նորից գունավորել:
5-ից հետո հնգական բարձրացիր` 10, 15, 20, 25, 30, --և գունավորիր մեկ այլ գույնով, այստեղ կհանդիպես արդեն ներկված թվերի, օրինակ` 10-ին, ներկված թվերը պետք չէ նորից գունավորել:
Այսպես շարունակիր...:
Այն թվերը որոնք չեն ներկվի կհամարենք պարզ թվեր:
Աշխատանքը տեղադրիր բլոգում, հղումը ուղարկիր ինձ:
0 коммент.:
Отправить комментарий