Սիրելի սովորողներ, դիտիր այս ֆիլմը` Ալիսան հրաշքների աշխարհում կամ կարդա սեղմագիրը:
«Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի հեղինակը անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլն է:
Ալիսան Թվերի աշխարհում:
Առաջադրանքներ:
Փորձիր կազմել խնդիր-առաջադրանքներ «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի հիման վրա:
«Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի հեղինակը անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլն է:
Ալիսան Թվերի աշխարհում:
Առաջադրանքներ:
Փորձիր կազմել խնդիր-առաջադրանքներ «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի հիման վրա:
Երբ Ալիսը մտնում էր Մոռացկոտության անտառ, ամեն ինչ չէր, որ մոռանում էր, այլ միայն ինչ-որ բաներ: Օրինակ՝ շատ հաճախ մոռանում էր իր անունը, բայց հատկապես շաբաթվա օրերն էր հաջողեցնում մոռանալ:
Առյուծը և Միաեղջյուրը հաճախ էին այցելում Մոռացկոտության անտառը: Դրանք տարօրինակ էակներ էին: Առյուծը ստում էր երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի և շաբաթվա մնացած օրերին ճշտախոս էր: Միաժանին իրեն այլ կերպ էր
պահում. նա ստում էր հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին և ճիշտ էր խոսում շաբաթվա մյուս օրերին:
պահում. նա ստում էր հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին և ճիշտ էր խոսում շաբաթվա մյուս օրերին:
Առաջադրանք 1.
Մի անգամ Մոռացության անտառում Ալիսը հանդիպեց ծառի տակ հանգստացող Առյուծին և Միաեղջյուրին:
Նրանք հետևյալ պնդումներն արեցին.
Նրանք հետևյալ պնդումներն արեցին.
Առյուծ.- Երեկ այն օրերից էր, երբ ես ստում եմ:
Միաեղջյուր.- Երեկ այն օրերից էր, որ ես էլ եմ ստում:
Այս երկու պնդումներից Ալիսը կարողացավ իմանալ, թե երեկ շաբաթվա ինչ օր է եղել: Փորձեք իմանալ, թե շաբաթվա որ օրն է եղել այդ երեկը:
Առաջադրանք 2.
Մի կղզու բնակիչներից յուրաքանչյուրը կա՛մ ասպետ է, որը երբեք չի ստում, կա՛մ ստախոս, որը միշտ ստում է:
Մի անգամ այգում զրուցում էին այդ կղզու երեք բնակիչ՝ Ա, Բ, Գ: Նրանց մոտով անցնող անծանոթը Ա-ին հարցրեց. «Դուք ասպե՞տ եք, թե՞ ստախոս»: Պատասխանն այնքան ցածր էր, որ անծանոթը ոչինչ չհասկացավ: Այդ ժամանակ անծանոթը հարցրեց Բ-ին. «Ի՞նչ ասաց Ա-ն»: «Ա-ն ասաց, որ ինքը ստախոս է»,- պատասխանեց Բ-ն: «Մի հավատացեք Բ-ին, նա ստում է»,- խոսակցությանը միջամտեց Գ-ն:
Կղզու Բ և Գ բնակիչներից ո՞վ էր ասպետ և ո՞վ ստախոս:
0 коммент.:
Отправить комментарий