Ուսումնական աշուն-2017թ, 4-րդ դասարան:
Սիրելի սովորող, աշխատանքը կազմված է երեք մասից՝
տեղադրի՛ր բլոգում, հղումը ուղարկիր ինձ:
Ստեղծագործական մաս:
Սիրելի սովորողներ, դիտիր այս ֆիլմը` Ալիսան հրաշքների աշխարհում կամ կարդա սեղմագիրը:
«Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի հեղինակը անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլն է:
Ալիսան Թվերի աշխարհում:
Առաջադրանքներ:
Փորձիր կազմել խնդիր-առաջադրանքներ «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի հիման վրա:
Սիրելի սովորող, աշխատանքը կազմված է երեք մասից՝
- Ստեղծագործական մաս:
- Թեմատիկ աշխատանք:
- Ոչ ստանդարտ խնդիրներ:
տեղադրի՛ր բլոգում, հղումը ուղարկիր ինձ:
Ստեղծագործական մաս:
Սիրելի սովորողներ, դիտիր այս ֆիլմը` Ալիսան հրաշքների աշխարհում կամ կարդա սեղմագիրը:
«Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի հեղինակը անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլն է:
Ալիսան Թվերի աշխարհում:
Առաջադրանքներ:
Փորձիր կազմել խնդիր-առաջադրանքներ «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի հիման վրա:
Երբ Ալիսը մտնում էր Մոռացկոտության անտառ, ամեն ինչ չէր, որ մոռանում էր, այլ միայն ինչ-որ բաներ: Օրինակ՝ շատ հաճախ մոռանում էր իր անունը, բայց հատկապես շաբաթվա օրերն էր հաջողեցնում մոռանալ:
Առյուծը և Միաեղջյուրը հաճախ էին այցելում Մոռացկոտության անտառը: Դրանք տարօրինակ էակներ էին: Առյուծը ստում էր երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի և շաբաթվա մնացած օրերին ճշտախոս էր: Միաժանին իրեն այլ կերպ էր
պահում. նա ստում էր հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին և ճիշտ էր խոսում շաբաթվա մյուս օրերին:
պահում. նա ստում էր հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին և ճիշտ էր խոսում շաբաթվա մյուս օրերին:
Առաջադրանք 1.
Մի անգամ Մոռացության անտառում Ալիսը հանդիպեց ծառի տակ հանգստացող Առյուծին և Միաեղջյուրին:
Նրանք հետևյալ պնդումներն արեցին.
Նրանք հետևյալ պնդումներն արեցին.
Առյուծ.- Երեկ այն օրերից էր, երբ ես ստում եմ:
Միաեղջյուր.- Երեկ այն օրերից էր, որ ես էլ եմ ստում:
Այս երկու պնդումներից Ալիսը կարողացավ իմանալ, թե երեկ շաբաթվա ինչ օր է եղել: Փորձեք իմանալ, թե շաբաթվա որ օրն է եղել այդ երեկը:
Առաջադրանք 2.
Մի կղզու բնակիչներից յուրաքանչյուրը կա՛մ ասպետ է, որը երբեք չի ստում, կա՛մ ստախոս, որը միշտ ստում է:
Մի անգամ այգում զրուցում էին այդ կղզու երեք բնակիչ՝ Ա, Բ, Գ: Նրանց մոտով անցնող անծանոթը Ա-ին հարցրեց. «Դուք ասպե՞տ եք, թե՞ ստախոս»: Պատասխանն այնքան ցածր էր, որ անծանոթը ոչինչ չհասկացավ: Այդ ժամանակ անծանոթը հարցրեց Բ-ին. «Ի՞նչ ասաց Ա-ն»: «Ա-ն ասաց, որ ինքը ստախոս է»,- պատասխանեց Բ-ն: «Մի հավատացեք Բ-ին, նա ստում է»,- խոսակցությանը միջամտեց Գ-ն:
Կղզու Բ և Գ բնակիչներից ո՞վ էր ասպետ և ո՞վ ստախոս:
Թեմատիկ աշխատանք:
1.Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
2. Գրիր այնթիվը, որ հավասար է 9 հազարյակ 4 հարյուրյակև 6 միավոր կարգային գումարելիների գումարին:
3. Որքանո՞վ կփոքրանա 7176 թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք 0-ով:
4. Յոթ հազար յոթ թիվը գրեք թվանշաններով:
5. Որքանո՞վկփոքրանա 8561 թիվը, եթե նրա գրության տասնավորը փոխարինենք 0-ով:
6. 2տ 60 կգ-ը կիլոգրամներով արտահայտած ինչքա՞ն կլինի:
Տես օրինակը` 2տ=2000կգ, 2տ 60 կգ=2000կգ+60կգ=2060կգ
7. 5տ 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած ինչքա՞նկլինի:
8. 2ցենտները կիլոգրամներով արտահայտած ինչքա՞նկլինի:
9. 3ժ 25րոպեն րոպեներով արտահայտած ինչքա՞նկլինի:
11. 2տ 4ց 50 կգ-ըկիլոգրամներով արտահայտած ինչքա՞նկլինի:
12.Դասը սկսվեց 10: 40 և տևեց 45 րոպե: Ե՞րբ ավարտվեց դասը:
13. Հաշվիր 900+( 1200:3-8x50) արտահայտության արժեքը:
14.Որքա՞ն կլինի 210 x 9 + 210 + 21արտահայտությանարժեքը:
15.Հաշվիր 1000+80 x (2400 : 8-290) արտահայտության արժեքը:
16. 324-ին գումարիր 17 և 6 թվերի արտադրյալը:
Ոչ ստանդարտ խնդիրներ:
1.Ունենք երեք տարբեր գույնի կտորներ՝ կարմիր, դեղին, սպիտակ: Քանի՞ ձևով կարող ես պատրաստել իրարից տարբեր եռագույն դրոշներ / հորիզոնական շերտերով / :
2. Եթե Լիլիթի, Սոնայի, Անիի տարիքները գումարենք, ապա կստանանք 12: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 3 տարի հետո:
3. Արամը Դինա շնիկին տանում է մրցումների: Ո՞ր տեղն է գրավել Դինան, եթե Արամը նկարել է շնիկին արևի դիմաց:
4.Անին ցանկանում է նշված պատկերները գրիչով նկարել, առանց ձեռքը թղթից հանելու: Ո՞ր պատկերը չի ստացվի:
5.Թուղթը երկու անգամ ծալեցին և կտրեցին, ինչպես ցույց է տրված նկարում: Քանի՞ կտոր թուղթ կստացվի:
6.Նշված պատկերներից ո՞ր պատկերները վերցնենք, որպեսզի ստանանք շրջան:
7.1մ երկարությամբ ժապավենի վրայով քայլում է մրջյունը: Նա քայլում է միայն կենտրոնով, ետ և կողք չի գնում: Մրջյունը սկսում է քայլել 2 սմ նշված տեղից, և հասնում է վերջնակետին 3 սմ նշված տեղում: Ինչքա՞ն ճանապարհ կանցնի մրջյունը:
8. Մետաղե ձող կտրելը արժի 300 դրամ: Քանի՞ դրամ կարժենա ձողը 10 մասի բաժանելը:
9. Կաթով լիքը բիդոնի զնագվածը 32կգ է, իսկ առանց կաթի՝ 2կգ: Որքա՞ն կլինի բիդոնի զնգվածը, եթե այն կաթով լցված լինի կիսով չափ:
10. Մտապահված թվին գումարեցին նրանից 1-ով մեծ թիվը, հետո ստացված գումարից հանեցին մտապահված թվից մեկով փոքր թիվը: Արդյունքում ստացան 23: Ո՞րն էր մտապահված թիվը:
0 коммент.:
Отправить комментарий