24.01.2019թ.-հինգշաբթի
6-րդ դասարան-Կրկնողություն
1.Քանի՞ ժամ է օրվա 1/3 մասը:
2.Քանի՞ րոպե է ժամի 2/3 մասը:
3.Քանի սանտիմետր է մետրի 3/10 մասը:
4.Անոթում տեղավորվում է 500 գրամ ջուր: Անոթի ո՞ր մասը կլցվի, եթե այնտեղ լցնենք 200 գրամ ջուր:
5.Կատրիր գործողությունները.
2/5 +7
=
3/12x15/21=
24/25:18/35=
5x6/11=
7:2/5=
5 - 1/5 =
1/15+3/10
45/9-5/9=
6.Գրիր թվանշաններով- քսանչորս ամբողջ յոթ տասնորդական թիվը:
56/9 կոտորակը դարձնել խառը թիվ:
7.Անկանոն կոտորակի համարիչը 163 է: Գտնել
կոտորակի ամբողջ մասը, եթե նրա հայտարարը 32 է:
8.Երկու միատեսակ արկղերից մեկում կար 12
կգ և էլի 3/4
կգ խնձոր, իսկ երկրորդում` 12կգ և էլի 1/6 կգ խնձոր: Արկղերից ո°րն է ավելի ծանր:
9.Գտնել այն ամենափոքր հնգանիշ թիվը, որը չի փոխվի, եթե նրա գրառման մեջ կատարենք թվանշանների ցանկացած տեղափոխություն:
10.Աղջիկը գրքից օրեկան կարդում էր 25
էջ: Վեց օր կարդալուց հետո նրան մնաց կարդալու ևս 180 էջ: Քանի° էջ ունի գիրքը:
8-րդ դասարան-երկրաչափություն
Կրկնողություն
1.Գտիր զուգահեռագծի անկյունները, եթե դրանցից երկուսի գումարը 100աստիճան է:
2.Եռանկյան կողմերը հավասար են 6, 8, 10: Գտիր այն եռանկյան պարագիծը, որի կողմերը տրված եռանկյան միջին գծերն են:
3.Սեղանի հիմքերը հարաբերում են ինչպես 2:3, իսկ միջին գիծը 10 սմ է: Գտիր սեղանի հիմքերը:
4. Ուղղանկյուն սեղանի մեջ սուր անկյունը 45 աստ. է: Փոքր սրունքը և փոքր հիմքը 10 սմ են: Գտիր սեղանի մեծ հիմքը:
5. Զուգահեռագծի սուր անկյունը 30 աստ. է իսկ բութ անկյան գագաթից տարված բարձրությունները հավասար են 2 սմ 3 սմ: Գտիր զուգահեռագծի մակերեսը:
6. Գտիր 10, 10, 12 կողմերով եռանկյան բարձրությունները:
7. Հավասարասրուն սեղանի պարագիծը 32 սմ է, սրունքը 5 սմ, իսկ մակերեսիը 44սմ քառ.: Գտիր սեղանի բարձրությունը:
8.Ապացուցիր, որ շեղանկյան անկյունագծերի հատման կետը հավասարահեռ է նրա կողմերից:
0 коммент.:
Отправить комментарий