вторник, 12 января 2021 г.

Բնատեխնիկական թանգարան-հունվարի 14

 Նախագիծ

Հունվարի 14

Ճամփորդության վայրը՝ Բագրևանդի փողոց 25.

/Բնագիտության թանգարան/

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի  6, 8-րդ դասարանցիներ

Մեկնարկ՝ Մայր դպրոցից, ժամը՝  10:00

Վերադարձ՝ Մայր դպրոց,  ժամը՝  14:00


Պատասխանատուներ՝ Հակոբյան Լիանա/093.313.616/, Ներսեսյան Լուսինե


Այցելության նպատակը

Մասնակցություն  Բնատեխնիկական ստուգատեսին, ստուգատեսի տարածում:  Սովորողներն կծանոթանան  Հայաստանի և օտարերկրյա հայազգի գիտնականների ու գյուտարարների հայտնագործություններին, գյուտերին, նորարարություններին և գիտատեխնիկական նվաճումներին: 

Ընթացքը:

Սովորողներն նախապես տեղեկություններ կհավաքեն համացանցից, թե ինչ հայտնի հայ գյուտարարներ կան, ինչ տեխնիկական սարքեր  են մարդիկ  օգտագործվել և  որտեղ են դրանք կիրառվել:

Սովորողներին  կներկայացնեն  Հայաստանում մշակված և արտադրված ստուգող-չափիչ սարքեր ու սարքավորումների նմուշներ: Կտեսնեն  վերոնշյալ սարքերի օրգանական շարունակությունը հանդիսացող ավտոմատ կառավարման սարքեր ու սարքավորումները, ընդ որում դրանց տեսականին բավականին բազմազան է և ընդգրկում է արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը: Կծանոթանան  հավաքված տեխնիկական այնպիսի սարքերին, որոնք ունեցել են լայն կիրառություն ինչպես գիտության և տեխնիկայի ոլորտում, այնպես էլ՝ կենցաղում: 

Սովորողներն պատումի տեսքով կներկայացնեն իրեց բլոգներում, կներկայացնեն հայտեր Բնատեխնիկական ստուգատեսի համար:

Վճարող՝ Ծնող, 500 դրամ:

Պահպանել համաճարակային կանոնները:

Սովորողների ցուցակը

8-րդ դասարան


Ճամփորդության ամփոփումը


0 коммент.:

Отправить комментарий