пятница, 15 января 2021 г.

Միջին դպրոցի և Արևելյան դպրոցի սովորողների համատեղ դասը

 


«Սովորող սովորեցնող»   նախագծի շրջանակում Միջին դպրոցի  ճամբարականները իրենց  կրտսեր ընկերների հետ համատեղ դաս արեցին Արևելյան դպրոցի վերնատանը: Միասին բանավոր հաշվարկ արեցին,  ավագները սովորեցրեցին երկնիշ թվի բազմապատկումը 11-ով, օգտվելով արագ բազմապատկման հնարքից. երկնիշ
թիվը, որի թվանշանների գումարը չի գերազանցում 9-ը,  11-ով բազմապատկելու համար տասնավորների և միավորների կարգերի թվանշանների միջև բավական է գրել դրանց գումարը: Օրինակ` 52×11= 572  ( 7 = 5+2  )



Մանրամասն՝ տեսանյութում:

Նկարահանումը՝  Միլենա Պողոյանի, Միջին դպրոց, 8-3  դասարան

0 коммент.:

Отправить комментарий