Մաթեմատիկա
առարկայի ընտրությամբ գործունեության ստուգատես
Ժամկետ՝ Հունիսի 14-26
Վայրը՝ Արևելյան դպրոց
Օրը՝ հունիսի 23 /Արևելյան դպրոց,
4-5-րդ դասարաններ/
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի ընտրությամբ խումբ
Ստուգատեսը նախատեսված է առկա և հեռավար
սովորողների համար: Սովորողն իր բլոգում ունի մաթեմատիկայի ընտրությամբ
գործունեության բաժին, որտեղ արտացոլված են տվյալ ուսումնական շրջանի համար
սովորողի կատարած աշխատանքները, իրականացրած նախագծերը:
Նպատակ:
Ամփոփել սովորողների կատարած աշխատանքները, մաթեմատիկական
կարողությունները:
Ընթացքը:
Սովորողը կամ ընտրությամբ գործունեության խումբը Ստուգատեսի օրը
(նախապես որոշված) ներկայանում է ցուցադրական նյութով (պրեզենտացիայով) որտեղ
նշված են սովորողի կամ խմբի իրականացրած աշխատանքները.
- համագործակցություն
Մաթեմատիկա ամսագրի հետ, թողարկման համարները
- սովորողի կամ
խմբի կատարած նախագծեր, ուսումնական նյութեր
- ստեղծած
մաթեմատիկական խաղերը, տեսանյութերը
- խնդիրներ,
որոնք առաջարկել են մաթեմատիկական ֆլեշմոբին
- բանավոր
մաթեմատիկա, հնարքներ
- մաթեմատիկական
ֆլեշմոբի խնդիրների հրապարակում, լուծում
- առաջադրանքների փաթեթի հանձնում կրթահամալիրի գրադարան
- այլ նախագծեր,
ուսումնական նյութեր
Ստուգատեսի նշված օրը կարող են մասնկացել ծնողներ, դասավանդողներ,սովորողները և այլ հետաքրքրվողներ:
Ըստ ներկայացրած աշխատանքի սովորողը ստանում է ստուգված կամ
չստուգված:
0 коммент.:
Отправить комментарий