Պատմական Գյումրի
Ճամփորդության օրը՝ հունիսի ութ
Մեկնում ՝ 07:40, Սասունցի Դավիթ կայարանից
Վերադարձ՝ 21:30, Սասունցի Դավիթ կայարան
Կազմակերպիչ ուսուցիչներ՝ Լիանա Հակոբյան, Գայանե Սարգսյան
Լիանա Հակոբյան /093.313.616. /
Գայանե Սարգսյան /098937003/
Մասնակից սովորողներ՝
Միջին դպրոց, 8-րդ դասարան, Լիանա Հակոբյանի , Գայանե Սարգսյանի ջոկատաներ
Աբրահամյան Մարիա
Անդրեասյան Օֆելյա
Ավետիսյան Նարեկ
Արևշատյան Լիլիթ
Գյոզալյան Անի
Գրիգորյան Դավիթ
Կարսեցյան Միհրան
Հովհաննիսյան Լալա
Մադոյան Մարի
Պողոսյան Միլենա
Ենգիբարյան Սեդա
Կարապետյան Իռեն
Հովհաննիսյան Սեդա
Աղազարյան Դավիթ
Աղգաշյան Եվա
Բաբաջանյան Արեն
Բաբաջանյան Ռուզաննա
Հովհաննիսյան Արսեն
Սիմոնյան Անժելինա
Նպատակը
Հայրենագիտական, մշակութային, ճանաչողական քայլք Գյումրիում
Խնդիրները
- Ճանաչողական այց ՀՀ մշակութային քաղաք Գյումրի
- Ծանոթություն քաղաքի մշակույթին ու ազգագրությանը
- Մի բանաստեղծի պատմություն՝ Ավետիք Իսահակյան
Նկարագիր
Մեկնում ենք ժամը 07:45-ին՝ Սասունցի Դավիթ կայարանից, գնացքով
Վերադառնալու ենք նույն օրը 21:30-ին` Սասունցի Դավիթ կայարան, գնացքով:
Երեք ժամյա ճանապարհին՝
Մաթեմատիկական Ֆլեշմոբի հրավեր ուղևորներին, Գյումրիի մասին աշխարհագրական տեղեկատվության հաղորդում:
Մաթեմատիկա ամսագրի ներկայացում ուղևորներին, հետո՝ քայլքի ընթացքում՝ նաև Գյումրու բնակիչներին, ապա հրավիրում են մասնակից լինել հունիսյան ֆլեշմոբին․
ա. 11:00` Ժամանում Գյումրի
բ. Քայլք վարպետաց փողոցով կանգառ Հովհ. Շիրազի տուն թանգարանի դիմաց,
գ. Այցելություն մեծ վարպետի՝ Ավետիք Իսահակյանի տուն թանգարան,
դ. Աղոթք Յոթ Վերք եկեղեցում
ե. Վարդանանց Հրապարակ, երկրաշարժին նվիրված հուշարձան
զ. Սբ. Աստվածածին եկեղեցի
է. Բացահայտելու ենք Գյումրիում նկարահանված ֆիլմերի հայտնի անկյունները. անցնելու ենք «Կտոր մը երկինք» ֆիլմի հայտնի պատշգամբի և Թորիկի տան կողքով, տեսնելու ենք սիրելի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի երկու պատշգամբը /սովորողները նախապես դիտելու են ֆիլմերը/
ը. Բրդուջներով ընդմիջում և հանգիստ Գյումրու զբոսայգիներում
թ. Վերադարձը կայարան Սայաթ- Նովա փողոցով։
Անհրաժեշտ պարագաներ
Լրացուցիչ դիմակ
Ալկոգել, հիգիենայի պարագաներ
Անձնական սնունդ և ջուր մեկ օրվա համար
Արևային ակնոցներ, գլխարկ, անձրևանոց
Հարմարավետ հագուստ և կոշիկներ, տաք վերնազգեստ
Հիգիենայի կանոններն ըստ արտակարգ դրության ռեժիմի.
Մասնակիցը պարտավոր է պահպանել ՀՀ պարետի կողմից սահմանած վիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության հակահամաճարակային կանոնները (ջերմաչափվի, փակ տարածքներում կրի դիմակ, ունենա ախտահանման միջոց):
Նախահաշիվ՝
Վճարում է ծնողը ՝ 3000 դրամ, որն իր մեջ ներառում է ճանապարհածախսը, թանգարանի մուտքի և էքսկուրսավարի վճարը։
0 коммент.:
Отправить комментарий