Թարգմանական ստուգատեսի շրջանակներում Միջին դպրոցի սովորողները ներկայացրեցին ուսումնական տարվա ընթաացքում իրենց թարգմանած խնդիրները, ուսումնական նյութերը և այլ աշխատանքներ, որոնք հրապարակվել են Մաթեմատիկա ամսագրում: Հանդիպումը կայացավ Միջին դպրոցի փոքր դահլիճում, ներկա էին կրթահամալիրի տարատարիք սովորողներ, դասվարներ, դասավանդողներ, ծնողներ: Սովորողները մեծ ոգևորությամբ ներկայացրերցին իրենց պատրաստած խաղերը, ռուսական մաթեմատիկական ամսագրից վերցված խնդիրները, թարգամությունները: Թարգմանած խնդիրների ժողովածուն հանձնեցինք կրթահամալիրի գրադարան: Լուսինե Ալեքսանյանի հաղորդմամբ ժողովածուն կհրապարակվի վերջնական խմբագրաման աշխատանքները կատարելուց հետո: Հանդիպման վերջում սովորողները պատասխանեցին հյուրերի հարցերին, լսեցինք նաև Գևորգ Հակոբյանի կարծիքը թարգմանած աշխատանքների վերաբերյալ: Օրվա մասին կարդացեք Միջին դպրոցի սովորող՝ Իռեն Կարապետյանի բլոգում, իսկ հանդիպման տեսանյութը դիտեք հղումով:
0 коммент.:
Отправить комментарий